Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կհասցնի վերականգնվել մինչեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջիկա հանդիպումը, հաղորդում է Marca-ն: Արքայական ակումբը հոկտեմբերի 21-ին Փարիզում կհյուրընկալվի ՊՍԺ-ին:
Ավելի վաղ նշվել էր, որ Ֆրանսիա - Հայաստան (4:0) ընկերական խաղում Քարիմ Բենզեման ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք եւ չի կարողանա խաղալ երեք շաբաթ, սակայն հետագայում պարզվել է, որ նա հարվածից հեմատոմա է ստացել եւ ավելի շուտ կապաքինվի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում