Բորիսովոյում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Բելառուս - Մակեդոնիա (0:0) հանդիպման կազմակերպիչները Մակեդոնիայի հիմնը կարողացել են միացնել միայն 6-րդ փորձից, հաղորդում է pressball-ը: Հոկտեմբերի 12-ին «Բորիսով-Արենայում» կայացած խաղից առաջ հնչել է Բելառուսի հիմնը, սակայն հետագայում Մակեդոնիայի հիմնի փոխարեն միացել է բելառուսական հիմնը:
Այդ խաղում Բելառուսը սահմանել է նաեւ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումների հակառեկորդ: Ստադիոնում ներկա է եղել 1545 ֆուտբոլասեր:
Բելառուսի հավաքականը C խմբում ընտրական մրցաշարն ավարտել է չորրորդ տեղում՝ դուրս մնալով պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում