16:40  ,  10 հոկտեմբերի, 2015

«Յուվենտուսը» մեկ ամսով կորցրեց Մորատային

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան չի խաղա մեկ ամիս, հայտնում է AS-ը:

22-ամյա իսպանացին ազդրի վնասվածք է ստացել Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում, որում խաղադաշտը լքել էր 33-րդ րոպեին: Ավելի վաղ նշվում էր, որ Մորատան կարող է բաց թողնել 6 ամիս, սակայն նրա վնասվածքն այդքան լուրջ չէ: Այդ խաղում վնասվածք էր ստացել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան, որը խաղադաշտը լքել էր 12-րդ րոպեին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 5 խաղի եւ խփել 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում