14:47  ,  8 հոկտեմբերի, 2015

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահը կխաղա «Չելսիում»

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Մարկո Ամելիան կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»: Այդ մասին հայտնել է 33 ամյա ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն:

«Ամելիային շնորհավորում եմ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ»,- իր միկրոբլոգում գրել է գործակալը, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի լուրջ վնասվածքից հետո «Չելսին» փոխարինող էր փնտրում բոսնիացի Ասմիր Բեգովիչի համար: Մարկո Ամելիան Իտալիայի հավաքականում խաղացել է 2005-2009-ը, իսկ «Միլանում»՝ 2010-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում