13:43  ,  8 հոկտեմբերի, 2015

Հուգո Լյորիս. Հայաստանի հավաքականը չի զիջում Դանիային

Հայաստանի հավաքականը շատ հայտնի չէ, բայց որակյալ թիմ է, հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Հուգո Լյորիսը՝ խոսելով Հայաստանի դեմ ընկերական խաղի մասին:

«Մենք հաղթել ենք Պորտուգալիայի եւ Դանիայի հավաքականների դեմ նախորդ խաղերում եւ չենք պատրաստվում կանգ առնել: Պետք է շարունակենք հաղթարշավը: Հայաստանի հավաքականը չի զիջում դանիացիներին: Դա ավելի քիչ ճանաչում ունեցող, բայց որակյալ թիմ է: Հայերն ապացուցել են, որ կարող են խաղալ արգեսիվ ու եռանդուն ֆուտբոլ: Հայաստանի դեմ խաղը լավ փորձություն կլինի մեզ համար»,- Լյորիսի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում