11:22  ,  8 հոկտեմբերի, 2015

ՖԱՖ-ը Նիցայում գտնվող հայ երկրպագուներին կոչ է անում միասին մեկնել «Ալյանս Ռիվյերա»

ՖԱՖ երկրպագուական շարժումը դիմել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր այն երկրպագուներին, որոնք ներկա են լինելու Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում անցկացվելիք Ֆրանսիա - Հայաստան ընկերական խաղին:

«Բոլոր հայ երկրպագուներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Ֆրանսիա - Հայաստան խաղին:

Սիրելի երկրպագուներ, եթե դուք արդեն ժամանել եք Նիցա կամ դեռ նոր պետք է ժամանեք, առաջարկում ենք ձեզ մասնակցել ՖԱՖ-ի կազմակերպած երկրպագուների համատեղ այցելությանը մարզադաշտ։

Այսօր՝ 16։00-ից 17։00-ն հավաքվում ենք Promenade des Anglaises 4 հասցեում գտնվող Նիցայի JARDIN DE L'ARMÉNIE հայկական պուրակ, որտեղ բոլոր երկրպագուները հնարավորություն կունենան ներկվելու եռագույնի մեր գույներով, ձեռք բերել ֆուտբոլային ատրիբուտներ, որից հետո մարզադաշտ այցելող ավտոբուսներով միասնական կուղեւորվենք մարզադաշտ` հյուրերի համար նախատեսված Garibaldi սեկցիա»,- նշվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 8-ին անցկացվելիք հանդիպումը եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում