10:58  ,  8 հոկտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են նախախաղային մարզմանը (ֆոտո)

Նիցա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ֆրանսիացիների դեմ ընկերական հանդիպման նախախաղային մարզում է անցկացրել «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում: Հավաքական հրավիրված բոլոր՝ 22 ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Ֆուտբոլիստներն աշխատել են գնդակով եւ կատարել խաղային տարբեր վարժություններ, իսկ մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով:

Ֆրանսիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին «Ալյանս Ռիվյերայում» եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում