10:20  ,  8 հոկտեմբերի, 2015

Ֆրանսիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

Նիցա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին ընկերական խաղ կանցկացնի Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիր Ֆրանսիայի հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում տանտերերին, որոնց հաղթանակը գնահատում է 1.25 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակն ունի 11 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6:

Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Երեւանում կայացած առաջին խաղում Դիդյե Դեշամի թիմը խփել էր 3 անպատասխան գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում