Թեեւ Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում տեղադրած հայտարարությամբ աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, սակայն բրիտանական մամուլը շտապել է իմանալ, թե պայմանագրի խզման դեպքում, անգլիական ակումբն ինչքան գումար է պարտավոր վճարել պորտուգալացի մասնագետին, որի տարեկան աշխատավարձը մոտ 11,5 միլիոն եվրո է։ Մոուրինյոն երկու ամիս առաջ է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ եւ պաշտոնանկության համար կստանա 40 միլիոն եվրո, հաղորդում է dailymail-ը։
Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Չելսին» 8 միավորով 16-րդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 10 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում