13:20  ,  6 հոկտեմբերի, 2015

Նասրի. Չեմ վերադառնա Ֆրանսիայի հավաքական, եթե նույնիսկ հայրս լինի մարզիչը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին բացառել է իր վերադարձը ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքական:

«Ինձ շատ է դուր գալիս Պրեմյեր լիգան: Իմ կյանքն այստեղ է՝ Անգլիայում: Պայմանագրիս ավարտից հետո 2019-ին կտեղափոխվեմ MLS: Եթե նույնիսկ հայրս լիներ Ֆրանսիայի հավաքականի մարզիչը, միեւնույն է, չէի վերադառնա թիմ: Սկզբում ազգային թիմն իմ երազանքն էր, սակայն ես շատ տուժեցի դրա պատճառով»,- Նասրիի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 41 խաղ՝ խփելով 5 գոլ: Նա ազգային թիմում նորամուտը նշել է 2007-ին՝ հեռանալով 2014-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս