11:25  ,  6 հոկտեմբերի, 2015

Բեյլը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Ուելսի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Daily Mail-ը:

Ուելսի հավաքականի առաջատարը 5-րդ տարին անընդմեջ է արժանանում նման պատվի. դա ռեկորդային ցուցանիշ է: Եվրո-2016-ի ընտրական փուլում 26-ամյա Բեյլը 8 խաղում խփել է 6 գոլ:

Նախորդ մրցաշրջանում ուելսցին «Ռեալի» կազմում մասնակցել է 48 խաղի եւ դարձել է 17 գոլի հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 2 անգամ՝ 1996-ին եւ 2006-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում