«Արմինիայի» եւ «Մյունխեն-1860»-ի միջեւ գերմանական Երկրորդ Բունդեսլիգայի խաղում տեղի է ունեցել զավեշտալի միջադեպ: «Մյունխեն-1860»-ի ֆուտբոլիստներից մեկը ստացել է վնասվածք եւ թիմի բժիշկները շտապել են խաղադաշտում օգնություն ցուցաբերել նրան, սակայն բժիշկը սայթաքել եւ հարվածել է ընկած խաղացողին: Այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում