13:07  ,  5 հոկտեմբերի, 2015

Խոակին Բոգոսյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ուրուգվայի առաջնության 8-րդ տուրում «Սերոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Պլազա Կոլոնիայի» նկատմամբ: Խաղի միակ գոլը խփել է ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, որն աչքի է ընկել 62-րդ րոպեին: Դա 28-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր Ուրուգվայի ընթացիկ առաջնությունում: 8-րդ տուրից հետո «Սերոն» 12 միավորով 8-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Խոակին Բոգոսյանն այս տարվա սկզբնամասում ուրուգվայական «Դեֆենսորից» էր տեղափոխվել «Սերո», որի կազմում հանդես է եկել նաեւ 2005-2006-ը։

Տեսանյութում Բոգոսյանի գոլը՝ 1:30-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով