18:45  ,  10 սեպտեմբերի, 2015

ՈւԵՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է երեք տեղով եւ այժմ զբաղեցնում է 39-րդ տեղը: Հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ ազգային թիմը 0:2 հաշվով պարտվեց Սերբիային, 0:0 հաշվով խաղաց Դանիայի հետ:

Լավագույն տասնյակում են Գերմանիայի, Իսպանիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ուկրաինայի եւ Ավստրիայի հավաքականները: 9 աստիճան բարձրացել է Ռուսաստանի հավաքականը եւ 11-րդ տեղում է:

ՈւԵՖԱ-ի անդամ է 54 ազգային ֆեդերացիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում