23:18  ,  7 սեպտեմբերի, 2015

Յուրա Մովսիսյան. Չեմ կարծում, որ տխրեցրինք մեր երկրպագուներին

Գոլ չեմ խփել եւ գոհ չեմ իմ խաղից, սակայն կարեւորն այն է, որ թիմով կռվեցինք, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Դանիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումից հետո, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Չեմ ասի, որ հասանք մեր նպատակին, բայց կարեւորն այն է, որ բոլորս միասնական էինք եւ չեմ կարծում, որ տխրեցրինք մեր երկրպագուներին: Իմ պահը մեր միակ գոլային պահը չէր: Չգիտեմ, ինչը խանգարեց ինձ, երեւի ճիշտ որոշում չկայացրի: Թե ինչ ասաց խաղից հետո Սարգիս Հովսեփյանն, այդ մասին հարցրեք նրան, բայց նա լավ բաներ ասաց: Մարզիչը գոհ էր, քանի որ խաղադաշտում բոլորը կռվում էին՝ չվախենալով վնասվածք ստանալուց: 7-րդ րոպեից ցավ զգացի, սակայն ինչքան կարող էի, դիմացա: Չեմ ասի, որ շատ մեծ վնասվածք էր, բայց լավ ցավում էր»,- նշել է Յուրա Մովսիսյանը:

Դանիայի հետ 0:0 հաշվով խաղալուց հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով I խմբի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է եւ կորցրել է անցումային հանդիպումների իրավունքի համար պայքարելու հնարավորությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով