18:06  ,  4 սեպտեմբերի, 2015

«Ռեալի» նախագահ. Կասիլյասի հեռանալը տհաճ տպավորություններ թողեց

Իսկապես, Կասիլյասի հեռանալը տհաճ տպավորություններ թողեց, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

«Այժմ մարդիկ խոսում են, թե լեգենդար խաղացողին դուրս հանեցին ակումբից։ Սակայն, իրականում, արդեն երկու տարի Կասիլյասի համար ծանր էր ակումբում, բայց ես միշտ պաշտպանել եմ նրան։ Նրա համար հատկապես տհաճ էր, երբ երկրպագուները սուլեցին անհաջող խաղից հետո։

Հայտնվելով ծանր իրավիակում՝ Կասիլյասն ինքը խնդրեց ինձ օգնել «Պորտու» տեղափոխվելու հարցում։ Եվ ես օգնեցի նրան։ Այդ իրավիճակում դա լավ լուծում էր»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ ամբողջ կարիերան «Ռեալում» անցկացրած եւ հնարավոր բոլոր տիտղոսները նվաճած Կասիլյասն ամռանը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում