Լոնդոնի «Չելսիի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումից առաջ հայտարարել է, որ հաղթանակը կլինի նոր սկիզբ իրենց թիմի համար:
«Թեեւ Հայաստանի հետ հանդիպման արդյունքը չի կարող փոխել մեր դրությունը մրցաշարային աղյուսակում, սակայն առաջիկա հանդիպմանը տրամադրված ենք շատ լուրջ եւ հարյուր տոկոս կենտրոնացած ենք: Այս խաղում հաղթանակը կարող է դառնալ մեր թիմի համար նոր փուլի սկիզբ»,- Նեմանյա Մատիչի խոսքը մեջբերում է sportskacentrala.com-ը:
Սեպտեմբերի 4-ին Նովի Սադում կայանալիք Սերբիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում