16:54  ,  3 սեպտեմբերի, 2015

Հոնդայի ու Կագավայի գոլերն օգնեցին Ճապոնիային, Ավստրալիան ու Հարավային Կորեան հաղթեցին ոչ ֆուտբոլային հաշվով

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարում Ճապոնիայի հավաքականը տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Կամբոջայի թիմի դարպասը: Հաշիվը բացեց իտալական «Միլանի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան, իսկ խաղի վերջակետը դրեց Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Սինձի Կագավան:

Ավստրալիայի հավաքականը տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Բանգլադեշի դարպասը, իսկ Լեւերկոզենի «Բայերի» կիսապաշտպան Սոն Հյոն Մինի հեթ-տրիկն օգնեց Հարավային Կորեային, որը 8:0 հաշվով հաղթեց Լաոսի թիմին:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշար

Ասիական գոտի, երկրորդ փուլ

Ճապոնիա Կամբոջա՝ 3:0

Կեյսուկե Հոնդա 28, Մայա Յոսիդա, 48, Սինձի Կագավա, 61  

Ավստրալիա  Բանգլադեշ՝ 5:0

Մեթյու Լեկի, 6, Թոմ Ռագիչ, 8, Տոպու Բարման, 20 (ինքնագոլ) , Նատան Բուրնս, 29, Աարոն Մոյ, 61

Հարավային Կորեա – Լաոս՝ 8:0

Լի Չոն Յոն, 9, Սոն Հյոն Մին, 12, 75, 89, Չան Հոնգ, 30, 75, Յոն Սուկ Յոնգ, 58, Լի Յոն Սուն, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում