Հռոմի «Ռոման» Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էշլի Քոուլին չի ընդգրկել 2015/16թթ. մրցաշրջանի հայտացուցակում, գրում է Football Italia-ն:
Անգլիացի պաշտպանը շարունակում է մնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ, սակայն Իտալիայի փոխչեմպիոնի կայքում նշվում է, որ նրան բաժին է հասել 0 համարը: Մինչեւ այս Քոուլն իտալական ակումբում խաղում էր 3 համարի մարզաշապիկով, որը տրամադրվել է ՊՍԺ-ից տեղափոխված ֆրանսիացի պաշտպան Լուկա Դինին:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հույսեր չի կապում 34-ամյա Քոուլի հետ, որն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել էր տեղափոխվել անգլիական «Նյուքասլ»: Անգլիացի պաշտպանի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում