«Ռոման» չի հայտավորել Էշլի Քոուլին եւ տվել է 0 համարը (ֆոտո)

09:48   3 սեպտեմբերի, 2015

Հռոմի «Ռոման» Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էշլի Քոուլին չի ընդգրկել 2015/16թթ. մրցաշրջանի հայտացուցակում, գրում է Football Italia-ն:

Անգլիացի պաշտպանը շարունակում է մնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ, սակայն Իտալիայի փոխչեմպիոնի կայքում նշվում է, որ նրան բաժին է հասել 0 համարը: Մինչեւ այս Քոուլն իտալական ակումբում խաղում էր 3 համարի մարզաշապիկով, որը տրամադրվել է ՊՍԺ-ից տեղափոխված ֆրանսիացի պաշտպան Լուկա Դինին:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հույսեր չի կապում 34-ամյա Քոուլի հետ, որն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել էր տեղափոխվել անգլիական «Նյուքասլ»: Անգլիացի պաշտպանի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։