Ֆուտբոլի Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի Սերբիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի չեխական մրցավարական խումբը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ։ Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը եւ Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն եւ Յան Յիլեկը, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Սերբիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Նովի Սադի «Կարաջորջե» ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում