Եվրո-2016. Սերբիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի չեխ մրցավար

17:06   1 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի Սերբիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի չեխական մրցավարական խումբը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ։ Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը եւ Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն եւ Յան Յիլեկը, հաղորդում է ՀՖՖ կայքը

Սերբիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Նովի Սադի  «Կարաջորջե» ստադիոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։