Ֆուտբոլային Եվրոպայում օգոստոսի 31-ին փակվում է ամառային տրանսֆերային պատուհանը, որի վերջին օրը տեղի ունեցան մի շարք գործարքներ:
Ներկայացնում ենք օգոստոսի 31-ին իրականացված եւ պաշտոնապես հաստատված գլխավոր տրանսֆերները: Անգլիայի Պրեմյեր լիգայում տեղափոխություններ կարող են տեղի ունենալ նաեւ սեպտեմբերի 1-ին:
Յակուբ Բշաշչիկովսկի - Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Ֆիորենտինա»
Կեւին Գրոսկրոյց - Դորտմունդի «Բորուսիայից»` «Գալաթասարայ»
Հերնանես - «Ինտերից»՝ «Յուվենտուս»
Խավյեր Հերնանդես (Չիչարիտո) - «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Լեւերկուզենի «Բայեր»
Յուլիան Դրաքսլեր - «Շալկեից»՝ «Վոլֆսբուրգ»
Իվան Պերիշիչ - «Վոլֆսբուրգից»՝ «Ինտեր»
Խոակին Սանչես - «Ֆիորենտինայից»՝ «Բետիս»
Ալեսանդրո Մատրի - «Միլանից»՝ «Լացիո»
Ուիլյամ Վանկեր - Մոսկվայի «Դինամոյից»՝ «Ռոմա»
Ադնան Յանուզայ - «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Դորտմունդի «Բորուսիա»
Ռոլանդո - «Պորտուից»՝ «Մարսել»
Ֆաբիո Բորինի - «Լիվերպուլից»՝ «Սանդերլենդ»
Ֆելիպե Մելո - «Գալաթասարայից»՝ «Ինտեր»
Ալեքս Տելես - «Գալաթասարայից»՝ «Ինտեր»
Ադեմ Լյայիչ - «Ռոմայից»՝ «Ինտեր»
Ռաուլ Գարսիա – Մադրիդի «Աթլետիկոյից»՝ «Աթլետիկ Բիլբաո»
Ադրիան Լոպես - «Պորտուից»`«Վիլյառեալ»
Մարիո Լեմինա - «Մարսելից»՝ «Յուվենտուս»
Մաուրիսիո Իսլա - «Յուվենտուսից»՝ «Մարսել»
Պաոլո Դե Չիլյե - «Յուվենտուսից»՝ «Մարսել»
Էմանուելե Ջակերինի - «Սանդերլենդից»՝ «Բոլոնիա»
Մարկո Անդրեոլի - «Ինտերից»՝ «Սեւիլիա»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում