22:35  ,  16 հունիսի, 2012

«Բարսելոնան» հետեւում է Լուկա Մոդրիչի խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» սկաուտները Եվրո-2012-ին օրերին հետեւում են Խորվաթիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» 26-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղին: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի օգնական Պակո Խիմենեսը:

«Մոդրիչը հիանալի է հանդես գալիս Եվրո-2012-ում: Այս օրերին «Բարսելոնայի» սկաուտները հետեւում են խորվաթ կիսապաշտպանի խաղին: Նրանք ներկա են եղել նաեւ Խորվաթիա – Իտալիա հանդիպմանը»,- Խիմենեսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Տոտենհեմից» հեռացավ թիմի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: Բրիտանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ հաջորդը լոնդոնյան ակումբից հեռանալու է Լուկա Մոդրիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով