ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում օգոստոսի 31-ին տեղի կունենա նախավերջին՝ 8-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հայաստանի հավաքականի առաջատարը հնդիկ գրոսմայստերի դեմ կխաղա սպիտակներով:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին: 7-րդ տուրից հետո Արոնյանն ունի 5 միավոր եւ միանձնյա առաջատարն է: Նրան մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Sinquefield Cup-2015, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում