Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Վիշի Անանդ

10:45   31 օգոստոսի, 2015

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում օգոստոսի 31-ին տեղի կունենա նախավերջին՝ 8-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հայաստանի հավաքականի առաջատարը հնդիկ գրոսմայստերի դեմ կխաղա սպիտակներով:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին: 7-րդ տուրից հետո Արոնյանն ունի 5 միավոր եւ միանձնյա առաջատարն է: Նրան մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Sinquefield Cup-2015, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։