Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 5:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Պրիմերա վերադարձած «Բետիսի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձան կոլումբացի Խամես Ռոդրիգեսը եւ ուելսցի Գարեթ Բեյլը, իսկ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման աչքի ընկավ մեկ անգամ: Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը խաղակեսերից յուրաքանչյուրում խփեց մեկ գեղեցիկ գոլ՝ աչքի ընկնելով տուգանայինից եւ շրջադարձ հարվածով:
0:4 հաշվի ժամանակ հյուրերը 61-րդ րոպեին չկարողացան անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, որը հետ մղեց Կեյլոր Նավասը:
Պրիմերայում սա իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսի առաջին հաղթանակն էր «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ռեալ» - «Բետիս»՝ 5:0
Գարեթ Բեյլ, 2, 89, Խամես Ռոդրիգես, 39, 50, Քարիմ Բենզեմա, 47
Չիրացված 11 մետրանոց՝ Ռուբեն Կաստրո, 61 («Բետիս»)
«Սելտա» - «Ռայո Վալյեկանո»՝ 3:0
Նոլիտո, 11 (11մ), 50, Անդրեու Ֆոնտաս, 88
Հեռացում՝ Տոնո, 9 («Ռայո Վալյեկանո»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում