Խամեսի գեղեցիկ գոլերն ու «Ռեալի» վստահ հաղթանակը

02:17   30 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 5:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Պրիմերա վերադարձած «Բետիսի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձան կոլումբացի Խամես Ռոդրիգեսը եւ ուելսցի Գարեթ Բեյլը, իսկ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման աչքի ընկավ մեկ անգամ: Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը խաղակեսերից յուրաքանչյուրում խփեց մեկ գեղեցիկ գոլ՝ աչքի ընկնելով տուգանայինից եւ շրջադարձ հարվածով:

0:4 հաշվի ժամանակ հյուրերը 61-րդ րոպեին չկարողացան անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, որը հետ մղեց Կեյլոր Նավասը:

Պրիմերայում սա իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսի առաջին հաղթանակն էր «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ» - «Բետիս»՝ 5:0

Գարեթ Բեյլ, 2, 89, Խամես Ռոդրիգես, 39, 50, Քարիմ Բենզեմա, 47

Չիրացված 11 մետրանոց՝ Ռուբեն Կաստրո, 61 («Բետիս»)

«Սելտա» - «Ռայո Վալյեկանո»՝ 3:0

Նոլիտո, 11 (11մ), 50, Անդրեու Ֆոնտաս, 88

Հեռացում՝ Տոնո, 9 («Ռայո Վալյեկանո»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։