Եվրոպայի լիգայի հիմնական փուլում «Բորուսիային» բաժին է հասել հետաքրքիր խումբ, ասել է դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ խոսելով խմբային մրցաշարի մասին:
Վիճակահանության արդյունքում, «Բորուսիան» կմրցի հունական ՊԱՕԿ-ի, ռուսական «Կրասնոդարի» եւ ադրբեջանական «Գաբալայի» հետ:
«ՊԱՕԿ-ի հետ հանդիպումներում մեզ սպասվում է անսովոր մթնոլորտ, «Կրասնոդարը» բազմաթիվ օտարեկրացի խաղացողներով ուժեղ թիմ է, իսկ «Գաբալան» նախկինում ուժեղ է եղել «Պանատինաիկոսից»: Մենք մանրակրկիտ կպատրաստվենք այդ հանդիպումներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:
Գերմանական թիմը պայքարը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում կսկսի «Կրասնոդարի» հետ խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Դորտմունդում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում