20:55  ,  16 հունիսի, 2012

«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Սիգուրդսոնին

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել գերմանական «Հոֆենհայմի» եւ Իսլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնին:

BBC-ի փոխանցմամբ՝ երկու ակումբներն արդեն բանակցություններ են սկսել 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:

2011-2012թթ. մրցաշրջանոմ Սիգուրդսոնը վարձավճարով հանդես էր գալիս ուելսյան «Սուոնսիում»:

«Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Լիվերպուլը» գլխավորելուց հետո ցանկանում է դարձյալ իր թիմում տեսնել իսլանդացի կիսապաշտպանին:

Անգլիայի ավարտված առաջնությունում Սիգուրդսոնը «Սուոնսիի» կազմում անցկացրել է 17 հանդիպման՝ դառնալով յոթ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում