17:50  ,  16 հունիսի, 2012

Բենիտեսը կարող է գլխավորել «Սամպդորիան»

Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մարզչական կարիերան կարող է շարունակել իտալական «Սամպդորիայում»:

Inside Futbol-ը հայտնում է, որ իսպանացի մասնագետը հաջորդ շաբաթ կհանդիպի իտալական ակումբի ղեկավարների հետ՝ քննարկելու համար համաձայնագրի պայմանները:

Բենիտեսի նախորդ ակումբը եղել է միլանյան «Ինտերը», որտեղ 52-ամյա մասնագետն աշխատել է 2010 թվականին:

Հիշեցնենք, որ իտալական B Սերիայում 6-րդ տեղ գրաված «Սամպդրորիան» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու A Սերիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում