16:48  ,  16 հունիսի, 2012

Ողբերգություն ավտոարշավի ժամանակ

Ավտոարշավորդ Քրեյգ Բրինի շտուրման Գարետ Ռոբերտսը զոհվել է ավտովթարի հետեւանքով Սիցիլիայում ընթացող «Ինտերկոնտինենտալ Ռալլի Չելենջ» ավտոարշավի Տարգա Ֆլորիո փուլի 8-րդ հատուկ հատվածում, հաղորդում է ircseries.com-ը:

Բրինի «Պեժո» մակնիշի ավտոմեքենան աջ կողմից բախվել է պատին: 24-ամյա ուելսցի Ռոբերտսը մահացել է: Ավտոարշավորդը չի տուժել:

Մրցումը դադարեցվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում