Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում:
Մեկնարկային տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սպիտակներով 39-րդ քայլում պարտության մատնեց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային, ով մրցաշարի գործող հաղթողն է:
Առաջին տուրի բոլոր պարտիաներն ունեցան հաղթողներ: ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը մեկնարկեց պարտությամբ: Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Sinquefield Cup-2015, առաջին տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0:1
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում