14:41  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Սլավեն Բիլիչ. Իտալացիների մեղադրանքն անարգանք է Խորվաթիայի նկատմամբ

Խորվաթիայի հավաքականի 43-ամյա գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը կտրականապես հերքել է իտալական մամուլի պնդումները, թե Եվրո-2012-ի խմբային մրցաշարի երրորդ տուրում խորվաթները դիտավորյալ 2:2 հաշվով են խաղալու Իսպանիայի հավաքականի հետ` զրկելով իտալացիներին քառորդ եզրափակիչի ուղեգրից: C խմբում երկու տուրից հետո Իսպանիայի եւ Խորվաթիայի հավաքականները վաստակել են չորսական, իսկ Իտալիան` 2 միավոր: Եթե Իտալիան երրորդ տուրում հաղթի Իռլանդիային, սակայն իսպանացիներն ու խորվաթները խաղան ոչ ոքի` 2:2, ապա քառորդ եզրափակիչ դուրս կգան Իսպանիան ու Խորվաթիան:

«Ես եւ իմ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ ենք: Մենք, նույնիսկ, չենք էլ մտածել իսպանացիների հետ ոչ ոքի խաղալու մասին: Իտալական մամուլի մեղադրանքները հիմնազուրկ են: Մենք երբեք չենք մասնակցի պայմանավորված հանդիպման: Այդ մեղադրանքները վիրավորում են ինձ, թիմի ֆուտբոլիստներին եւ իմ երկրին: Իսպանացիների հետ մենք չենք պայմանավորվի, բացի այդ էլ, նրանք հաղթանակի ձգտում ունեն: Ես չէի ցանկանա լինել իտալացիների տեղը: Նրանք պետք է հաղթեն Իռլանդիային, իսկ դա այնքան էլ հեշտ չէ», - Բիլիչի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով