14:27  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Ալան Ձագոեւն ամենաօգտակար խաղացողն է

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա կիսապաշտպան Ալան Ձագոեւը գլխավորում է Եվրո-2012-ի խմբային մրցաշարի ամենաօգտակար ֆուտբոլիստների ցուցակը (Castrol EDGE Index վարկած):

Ռուսաստանցին առաջին երկու հանդիպումներում հինգ հարված է կատարել դարպասին եւ  դարձել է երեք գոլի հեղինակ:

Ձագոեւն առաջ է անցել ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյից եւ շվեդ Զլատան Իբրահիմովիչից: Չորրորդ տեղում իսպանացի Դավիդ Սիլվան է, 5-րդ տեղում` իտալացի Մարկիզիոն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով