13:39  ,  16 հունիսի, 2012

Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» տուգանվեց

Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) կարգապահական կոմիտեն որոշել է տուգանել երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիային» 75 հազար եվրո: Պատճառը առաջնության ընթացքում ակումբի երկրպագուների կողմից ճայտրուկների պարբերաբար կիրառումն է:

Միջադեպերի կրկնության դեպքում ակումբին սպառնում է ստադիոնի որակազրկում: Տուգանելու որոշումն ընդունելիս Միությունը հաշվի է առել նաեւ այն փաստը, որ «Բավարիայի» հետ խաղում դորտմունդյան թիմի երկրպագուները բանան են նետել մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերի վրա, հաղորդում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով