11:54  ,  16 հունիսի, 2012

Ֆրանսիացի ֆուտբոլիստների մեղքը չի ապացուցվել

Ֆրանսիական «Լիոնի» ռմբարկու Բաֆետիմբի Գոմիսի ու իտալական «Չեզենայի» խաղացող Յոհան Բենալուանի դեմ առաջ քաշված բռնաբարության մեղադրանքը Լիոնի դատարանը համարել է անհիմն` ապացույցների անբավարար լինելու պատճառով: Նրանց բաց են թողել դատարանի դահլիճում, հաղորդում է France Football-ը:

Հունիսի 12-ի գիշերը Գոմիսն ու Բենալուանը Գոմիսի բնակարան են հրավիրել 38-ամյա մի կնոջ, որը հետագայում դիմել էր ոստիկանություն` ֆուտբոլիստներին մեղադրելով բռնաբարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով