11:16  ,  16 հունիսի, 2012

«Բարսելոնան» պայմանագիր կկնքի 6-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնան» պայմանագիր կկնքի 6-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Արթուր Միանիի հետ: Տաղանդավոր խաղացողի հայրը նամակ է ստացել կատալոնական ակումբից: Երեխան հաջողությամբ անցել է անհրաժեշտ թեստերը եւ կարող է սեպտեմբերից հաճախել «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոց: Քննությանը տեղի է ունեցել մայիսին: Բրազիլական ընտանիքը այցելել է Բարսելոնա:

«Աշխարհի մեծագույն ակումբն ուշադրություն է դարձրել որդուս վրա: Իհարկե, ես երջանիկ եմ: Չգիտեմ, թե ինչքան ծախս է պետք: Բայց տղայի հետ Իսպանիայում կապրի մայրը», - բրազիլացի երեխայի հոր խոսքը մեջբերում է Globoesporte-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում