10:11  ,  16 հունիսի, 2012

Ալան Ձագոեւը ցանկանում է տեղափոխվել Եվրոպա

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա հարձակողական կիսապաշտպան Ալան Ձագոեւը Հունաստանի հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում չի բացառել, որ Եվրո-2012-ից հետո կարող է տեղափոխվել եվրոպական որեւ ակումբ:

«Չեմ կարծում, թե լավ եմ խաղացել երկու հանդիպումներում էլ: Երկրորդ խաղում ես շատ էի գնդակ կորցնում: Չգիտեմ, թե ինչ կլինի Եվրոպայի առաջնությունից հետո: Կա ցանկություն տեղափոխվել եւ ուժերը փորձել մեծ եվրոպական առաջնությունում: Բայց այդ ամենը Եվրոպայի առաջնությունից հետո, իսկ առայժմ ես իմ գործն եմ անում», – Ձագոեւի խոսքը փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով