01:33  ,  16 հունիսի, 2012

Լորան Բլան. Ուկրաինացիները շատ էին ազատ գոտիներ ստեղծում

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Եվրո-2012-ի երկրորդ տուրում ուկրաինցիների նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Մտավախություն կար, որ հանդիպումը կարող է չկայանալ: Մենք շատ էինք ցանկանում խաղալ: Այնուամենայնիվ, հորդառատ անձրեւից հետո խաղադաշտը կարգի բերվեց եւ մենք ցուցադրեցինք մեր ֆուտբոլը:

Ուկրաինացիները լավ խաղացին, սակայն նրանք շատ էին ազատ գոտիներ ստեղծում: Ժերեմի Մենեզն արագ ֆուտբոլիստ է եւ նա կարողացավ օգտվել այդ սխալներից: Մենեզը միջազգային հանդիպումների փորձ չունի, սակայն այս օրը շատ հաջող ստացվեց նրա համար»,- Բլանի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով