12:16  ,  14 օգոստոսի, 2015

Արթուր Սարկիսովը կվիրահատվի եւ չի խաղա մոտ երկու ամիս

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 1.5-2 ամիս, հաղորդում է Sovsport-ը: Արմավիրի «Տորպեդոյի» հետ անցած տուրի խաղում Սարկիսովը դաստակի կոտրվածք է ստացել: 28-ամյա խաղացողին անհրաժեշտ է վիրահատություն, որը կարվի Մոսկվայում: Այդպիսի վնասվածքից եւ վիրահատությունից հետո ապաքինման համար պահանջվում է մոտ երկու ամիս:

«Տորպեդոյի» հետ խաղում Սարկիսովը վնասվածք ստանալուց հետո վիրակապով շարունակեց խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում