Թուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպանը ազդրի վնասվածք է ստացել եւ բաց կթողնի երկու ամիս, հաղորդում է իտալական ակումբի կայքի։ Գերմանիայի հավաքականի խաղացողը վնասվածքը ստացել է «Մարսելի» հետ ընկերական խաղում։ «Յուվենտուսը» պարտվել էր 0։2 հաշվով։
«Յուվենտուսը» պատրաստվում է Հռոմի «Լացիոյի» հետ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպմանը։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Շանհայում։
Խեդիրան հունիսին է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում