13:21  ,  3 օգոստոսի, 2015

Չավիի առաջին գոլն «Ալ Սադում»

«Բարսելոնայից» Քաթարի «Ալ Սադ» տեղափոխված Իսպանիայի ութակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր Չավին առաջին գոլն է խփել նոր թիմում: Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ ընկերական խաղում իսպանացի ֆուտբոլիստը խփել է իր թիմի միակ գնդակը՝ հաջող իրացնելով տուգանային հարվածը: «Ալ Սադը» պարտվել է 1:2 հաշվով:

35-ամյա Չավին «Ալ Սադի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հետագայում եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում