12:40  ,  3 օգոստոսի, 2015

Դավիդ Դե Խեան այս շաբաթ կդառնա «Ռեալի» խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան այս շաբաթ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» հաղորդում է Marca-ն:

Տեղափոխությունն անխուսափելի է. «Մանչեսթեր Յունայթեդում» հասկանում են, որ հիմա գործարքը չիրականացնելու դեպքում, Իսպանիայի հավաքականի դարպասապահը հաջորդ ամառ անվճար կհեռանա: Դե Խեայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականը, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

«Ռեալը» ցանկանում է տրանսֆերն ավարտել մինչեւ Անգլիայի Պրեմյեր լիգայի մեկնարկը: Դե Խեան բազմիցս նշել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Արքայական ակումբում: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում