Մախաչկալայի «Անժին» պատրաստվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի արտագնա հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 1-ին:
Հայաստանի հավաքականի եւ «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ապաքինվել է ուսի վնասվածքից եւ մարզվում է ընդհանուր խմբում, հաղորդում է Մախաչկալայի ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ 26-ամյա հայ ֆուտբոլիստը հունիսին է միացել «Անժիին», սակայն վնասվածքի պատճառով դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում