«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հաստատել է վերադարձն արձակուրդից եւ մարզումների վերսկսումը։
«Արձակուրդն ավարտված է։ Սկսում ենք պատրաստվել նոր մրցաշրջանին։ Առջեւում մեզ սպասվում է լուրջ փորձություն»,- Ֆեյսբուքում գրել է արգենտինացի ֆուտբոլիստը։
Օգոստոսի 11-ին «Բարսելոնան» «Սեւիլիայի» հետ կվիճարկի Եվրոպայի Սուպերգավաթը, իսկ օգոստոսի 14-ին եւ 17-ին Բիլբաոյի «Աթլետիկի» հետ կանցկացնի Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումները։ Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 23-ին կխաղա դարձյալ «Աթլետիկի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում