19:43  ,  27 հուլիսի, 2015

Գաբոնում գողացել են Մեսիի ձեռքերի ափերի հետքով քարը

«Ոսկե գնդակի» քառակիր դափնեկիր, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ձեռքերի ափերի հետքով քարը գողացել են Գաբոնի Պորտ-Ժանտիլե քաղաքում կառուցվող ստադիոնի պատից, հաղորդում է Sport.es-ը։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։

Գաբոնի նախագահի հրավերով Մեսին մի քանի օր առաջ մասնակցել էր Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարի համար կառուցվող ստադիոնի հիմնարկեքի արարողությանը։

Հիշեցնենք, որ Գաբոնի ընդդիմադիր ուժերը քննադատել էին Մեսիին երկրի նախագահի հետ կիսավարտիքով, շապիկով եւ առանց սափրվելու հանդիպելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում