Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւս հաստատել է, որ այս ամռանը չի հեռանա գերմանական ակումբից: Հուլիսի 26-ին նման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Հենրիխ Մխիթարյանը՝ նշելով, որ եթե «Բորուսիայի» ղեկավարությունը ցանկանա, ապա հաջորդ ամռանն էլ չի հեռանա թիմից:
«Ես հրաշալի եմ ինձ զգում «Բորուսիայում» եւ չեմ պատրաստվում հեռանալ: Բոլորը պետք է ընդունեն, որ ես «Բորուսիայի» խաղացող եմ»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Eurosport-ը:
26-ամյա գաբոնցի խաղացողի ծառայություններով հետաքրքրված էին Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին գնելու ցանկություն ունի Թուրինի «Յուվենտուսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում