«Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի Մեծ մրցանակը: Երկրորդ տեղը գրավել է «Ռեդ Բուլի» ռուսաստանցի ներկայացուցիչ Դանիիլ Կվյատը: Եռյակը եզրափակել է ավստրալացի Դանիել Ռիկյարդոն («Ռեդ Բուլ»): Պատմության մեջ առաջին անգամ է ռուսաստանցի արշավորդը բարձրանում Ֆորմուլա-1-ի պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Ընդհանուր հաշվարկը գլխավորում է «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը՝ 202 միավոր: Նիկո Ռոսբերգը («Մերսեդես», Գերմանիա) երկրորդ տեղում է՝ 181: Սեբաստիան Ֆետելը երրորդն է՝ 160:
Թիմային պայքարում առաջատարը «Մերսեդեսն» է՝ 383 միավոր: Առաջատար եռյակում են նաեւ «Ֆերարին» (236) եւ «Ուիլյմասը» (151):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում