15:12  ,  21 հուլիսի, 2015

Հայաստանի 24-րդ առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին: Հայաստանի Բարձրագույն խմբի 2015/2016 թթ. առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով եւ բաղկացած կլինի 4 շրջաններից: Առաջնությանը կմասնակցեն 8 ակումբներ՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը», «Միկան», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» եւ «Արարատը», հայտնում է ՀՖՖ կայքը:

Օգոստոսի 3-ին կմեկնարկի նաեւ Հայաստանի առաջին խմբի առաջնությունը: Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի, Հայաստանի Գավաթի, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականների մասնակցությամբ միջազգային հանդիպումների խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Երեւանի «Փյունիկը»: 

Հայաստանի 24-րդ առաջնություն, առաջին տուր

«Փյունիկ» – «Ալաշկերտ» (օգոստոսի 1, ժամը 19:00-ին)

«Բանանց» – «Միկա» (օգոստոսի 1, 18:00-ին)

«Արարատ» – «Ուլիս» (օգոստոսի 2, 17:30-ին)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան» (օգոստոսի 2, 17:30-ին)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով